
Բրիջիթ և Էմանուել Մակրոնները ժամանեցին Երևան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կնոջ հետ ժամանեց Հայաստան: Նրանց դիմավորել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Ելիսեյան պալատի կայքը նախապես հայտնել էր, որ Նախագահ Մակրոնը Հայաստանում է պաշտոնական այցով ու նաև մասնակցելու է Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին։
Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, որը կանցկացվի հոկտեմբերի 11-12-ին, մասնակցելու համար Երևան են ժամանելու 100-ից ավել պատվիրակությունների մոտ 3500 ներկայացուցիչներ։
Գագաթաժողովին կմասնակցեն 40-ից ավել երկրի ղեկավարներ, նաև Մոնակոյի արքայազնը։ Նշվում է, որ պետության ղեկավարների մասնակցության թիվը Երևանում գագաթաժողովին աննախադեպ է՝ նախորդների համեմատ։