Մարալիկում հարձակվել են «Ադեկվադ» հաղորդման հեղինակների վրա
Քիչ առաջ Մարալիկում հարձակման են ենթարկվել Facebook սոցցանցում հեռարձակվող «Ադեկվադ» հաղորդման հեղինակներ Նարեկ Մալյանը, Արթուր Դանիելյանն ու հաղորդման օպերատորը:
Մարալիկցի մի խումբ երիտասարդներ նրանց մեղադրել են Նիկոլ Փաշինյանի կառավարությանը քննադատելու համար՝ հայտարարելով, թե Փաշինյանին քննադատողները փոքրամասնություն են կազմում և իրավունք չունեն շրջել իրենց քաղաքում: Միջադեպի ընթացքում վնասվել է օպերատորի նկարահանող սարքը, եղել է քաշքուկ, որից հետո Մալյանը, Արթուր Դանիելյանն ու հաղորդման օպերատորը տեղափոխվել են ոստիկանության Մարալիկի բաժին: Շուրջ մեկ ժամ է՝ նրանք գտնվում են ոստիկանությունում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան