Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Մակրոնը, ով Հայաստանում է նաև պաշտոնական այցով, հանդիպելու է նախագահ Սարգսյանի հետ, մասնակցելու է այսօր Երևանում մեկնարկող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին, երեկոյան կլինի Հանրապետության Հրապարակում կայանալիք գալա-համերգին:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը 1998թ.-ին բանաձև ընդունեց, որով Ֆրանսիան ճանաչում էր 1915թ.-ի հայոց ցեղասպանությունը: Ֆրանսիան 2001թ.-ին դարձավ առաջին Եվրոպական երկիրը, որ պաշտոնապես ճանաչեց ցեղասպանությունը:
Մակրոնին ուղեկցում է ԱԳ նախարարար Զոհրաբ Մնացականյանը, Կրթության նախարար Արայիկ Հարությունյանը, փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին