Իլոն Մասկը հերքում է.Tesla-ն դեռ նոր գլխավոր տնօրեն չունի
Ամերիկյան Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը հերքել է այն լուրերը, թե 21st Century Fox-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջեյմս Մերդոկը նրան փոխարինելու է՝ Tesla-ի գլխավոր տնօրենի պաշտոնում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Դա ճիշտ չէ»,- ասել է Մասկը՝ արձագանքելով Financial Times-ի հրապարակմանը։
Թերթը գրել է, որ գործարար Ջեյմս Մերդոկը՝ մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկի որդին, զբաղեցրել է Tesla-ի գլխավոր տնօրենի պաշտոնը։
Հիշեցնենք, որ Մասկն ինքն է համաձայնվել հրաժարական տալ գլխավոր տնօրենի պաշտոնից և մնալ տնօրենների խորհրդի նախագահ: Դա տեղի է ունեցել ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (SEC)-ի հետ համատեղ համաձայնությունից հետո։ Վերջինս Մասկին մեղադրել էր խարդախության մեջ։ Խնդիրը հարթելու համար Մասկը նաև համաձայնվել է վճարել 20 մլն դոլար տուգանք: Համաձայնագիրը դեռևս պետք է հաստատվի դատարանի կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Իլոն Մասկի հերթական հայտարարությունից հետո Tesla-ի բաժնետոմսերը էժանացել են
- Մարկ Ցուկերբերգն ու Իլոն Մասկը մեկ օրում կորցրել են 3,5 մլրդ դոլար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները