«Միասին ապրելը» չի կարող ընդամենը հայտարարվել. Մադագասկարի սենատի նախագահ
ՖՄԿ գագաթնաժողովում իր ելույթը Մադագասկարի սենատի նախագահ Էլուա Մաքսիմն սկսեց ցավակցությամբ՝ Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ։ Նրա բնորոշմամբ, Ազնավուրը մեծ երգահան էր, ով հավատարիմ մնաց իր ազգի արժեքներին. «Նրա կորուստը տխրեցրեց ողջ աշխարհին»։
«Հայաստանն այսօր հյուրընկալում է Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովը «Միասին ապրելու» հզոր թեմայի շուրջ՝ հանդիսանալով խաղաղության աղբյուր Ֆրանկոֆոնիայի երկրների համար»,- ասաց Մադագասկարի սենատի նախագահը։
Նրա խոսքով, «Միասին ապրելը» չի կարող ընդամենը հայտարարվել, սա մի ուղեգիծ է, որը պետք է ընկալել որպես արժեք և պաշտպանել անընդհատ։
«Անհրաժեշտ է բոլորս պահենք, պաշտպանենք ու փոխանցենք այս արժեքները»,- ընդգծեց նա։
Էլուա Մաքսիմն ասաց, որ Մադագասկարը բախվելով սոցիալ-քաղաքական հարցերին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունից ստացավ հսկայական աջակցություն։
«Մադագասակարի սիրտը համահունչ է բախում Հայաստանի հետ, իմ երկրի համար Ֆրանկոֆոնիան նույնպես շատ հատուկ տեղ է գրավում»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Պետք է համախմբվենք ոչ միայն ճառերի, այլև ապագայի շուրջ, որը ցանկանում ենք կառուցել. Ջասթին Թրյուդո
- Մակրոնը շնորհավորեց Հայաստանին
- Փաշինյանն առաջարկեց ծափահարություններով ողջունել Շառլ Ազնավուրի ներկայությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան