
Մակրոնի փոխարեն Վերնիսաժում համբուրեցին տիկնոջ թիկնապահին
Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնն այսօր, ինչպես ավելի ուշ պարզվեց, Մեգերյան Կարպետի փոխարեն նախընտրել է Վերնիսաժ այցելել:
Այստեղ տիկնոջը զարդ վաճառող մի կին վզնոց ու թևնոց նվիրեց, անձամբ կախեց Բրիջիթ Մակրոնի պարանոցին, կապեց ձեռքին, գրկախառնվեց, համբուրեց, ապա ձեռքով մազերը հարդարեց:
Իր հեռախոսով մի քանի լուսանկար էլ արեցին:
Կինը թիկնապահներից մեկին շփոթեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, գրկեց ու համբուրեց նրան, խոստովանեց, որ նրան շատ է սիրում: Թիկնապահը հազիվ հասցրեց ակնոցները հանել:
Տեսանյութը` «Հրապարակ»-ինն է: