Էմանուել Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի հետ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նա ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը: Ֆրանսիայի նախագահը շրջաց կատարեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։
Թանգարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ թանգարանում կատարած շրջայցից հետո Ֆրանսիայի նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում, որտեղ մասնավորապես ասված է.
«Ծանր ապրումներով ու հուզմունքով ենք այսօր այստեղ: Ֆրանսիայի անունից ես հարգանքի տուրք եմ մատուցում բոլոր նրանց, ովքեր ընկան՝ «արևն առած իրենց աչքերի մեջ», նրանք, ովքեր՝ «միայն ապրել էին ուզում»: Ֆրանսիան քողազերծել է ցեղասպանությունը դեռ 1915 թվականին մտավորականների կողմից: Եվ նա ընդունել է երեխաներին և ընտանիքներին, ովքեր փախչում էին ցեղասպանությունից, և ովքեր մեր ազգն ավելի պանծացրին:
Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճշմարտության ու ճանաչման համար:
Այս տխուր խոնարհումը: Նրանց համար, ովքեր ընկան: Մեր և գալիք սերունդների համար»
Լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
- Մակրոնը շնորհավորեց Հայաստանին
- Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է
- Բրիջիթ և Էմանուել Մակրոնները ժամանեցին Երևան
- Ֆրանսիայի նախագահ Մակրոնն այսօր կժամանի Հայաստան՝ կնոջ հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան