Հայաստանյան պրեմիերա՝ Յուրի Բաշմետի և «Մոսկվայի մենակատարներ»-ի համերգին
«Երևանյան Հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնը ներկայացնում է աշխարհահռչակ ալտահար և դիրիժոր Յուրի Բաշմետին Երևանում` մեկ համերգով «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի հետ միասին: «Ալտի արքա, աշխարհի խոշորագույն ապրող երաժիշտներից մեկը» ըստ «Դը Թայմզի» հոկտեմբերի 15-ին համերգով հանդես կգա Արամ Խաչատրյան համերգասրահում:
Փառատոնի կազմակերպիչների տեղեկացմամբ, Յուրի Բաշմետի և «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի երևանյան համերգին կհնչեն Սվիրիդով Կամերային Սիմֆոնիան, Բոդրովի «Արտացոլումը»` Պագանինիի 24-րդ կապրիսի թեմայով՝ Բեթհովենի, Բրամսի, Չայկովսկու, Պրոկոֆևի և Բերգի ոճով՝ 6 մենակատարների և լարայինների համար /Հայաստանյան պրեմիերա/, Չայկովսկու Նոկտյուրնը և Սերենադը:
Յուրի Բաշմետին և Գրեմմիակիր Մոսկվայի մենակատարներ կամերային նվագախմբի համերգին հայ երաժշտասեր հանրությունը սպասել է հինգ տարի: Դարաշրջանի ֆենոմեն հանդիսացող Բաշմետը հաղորդել է ալտ երաժշտական գործիքին նոր կարևորություն և դարձել ներշնչանքի աղբյուր ժամանակակից կոմպոիզտորների համար, որոնք շուրջ վեց տասնյակ կոնցերտ են գրել հատուկ նրա համար: Բազմատաղանդ երաժիշտը Մոսկվայի «Դեկտեմբերյան գիշերներ» փառատոնի ղեկավարն է, «Նոր Ռուսաստան» սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, ինչպես նաև «Մոսկվայի մենակատարներ» նվագախմբի հիմնադիրն ու տնօրենը, որի հետ նա հանդես է գալիս դիրիժորի և մենակատարի երկակի դերում։
Յուրի Բաշմետը նվագում է 1758 թվականի Տեստորե ալտով (նույնանման մոդելի գործիք է, որով նվագել է Մոցարտը), որը գնել է 1971 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան