Հայաստանը ներկայացնող Յուլյա Վոդոպյանովան պատանեկան Օլիմպիական խաղերի եզրափակչում է
Բուենոս Այրեսում շարունակվում են պատանեկան ամառային օլիմպիական խաղերը: Ազատ լողաոճում, 50 մ տարածությունում եզրափակիչ մտած մեր երկրի պատվիրակ Արթուր Բարսեղյանը 23.13 արդյունքով եզրափակել է առաջին ությակը: Արթուրը բատերֆլայ լողաոճում /50 մ/ եզրափակիչ չի մտել:
ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են, որ վատ չեն ընթանում գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովայի գործերը:Նա բազմամարտում գրավել է յոթերորդ տեղը և ութ մասնակիցների հետ մտել է եզրափակիչ: Յուլիան վճռական փուլ է մտել նաև առանձին առարկաների ` օղակով և գնդակով մրցաձևերում:Եզրափակիչները նշանակված են հոկտեմբերի 16-ին:
Տատամի է ելել նաև թաեքվոնդոիստ Անդրանիկ Խաչատրյանը / 73 կգ / :Նա առաջին իսկ մենամարտում պարտվել է բելգիացի մրցակցին և դուրս մնացել պայքարից:
Հոկտեմբերի 11-ին ասպարեզ կելնի մեր երկրի ևս մեկ ներկայացուցիչ` ծանրորդ Կարեն Մարգարյանը / 77 կգ /:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան