Սերգեյ Սմբատյանը կղեկավարի ֆրանկոֆոնիայի գալա-համերգի հայկական երաժշտության հատվածը
Այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք գալա համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կներկայացնի հայկական երաժշտական արվեստը։
Նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ այսօր երեկոյան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարելու է հատված Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիայից, Ուզուն դարան, «Սուսերով պարը» (ջազային մշակմամբ), «Դիմակահանդեսը», հատված Ավետ Տերտերյանի թիվ 3 սիմֆոնիայից, Գրիգոր Եղիազարյանի Ձկնորսների պարը «Սևան» բալետից, հատված Էդվարդ Միրզոյանի սիմֆոնիայից։
Սիմֆոնիկ նվագախումբը կկատարի նաև «Քոչարի» պարեղանակը, ինչպես նաև՝ «Դլե յամանը» (մենակատար՝ Ջիվան Գասպարյան)։
Աղբյուրը նշում է նաև Սերգեյ Սմբատյանը Ֆրանսիայի արվեստի և գրականության շքանշանի ասպետ է: Ֆրանսիայի Արվեստի և գրականության շքանշանը հիմնադրվել է 1957թ. և շնորհվում է ականավոր արվեստագետներին, գրողներին, մարդկանց, ովքեր նշանակալի ավանդ են ունեցել Ֆրանսիայում և աշխարհում մշակույթի զարգացման գործում։ Սմբատյանն ամենաերիտասարդ գործիչն է (պարգևատրվել է 27 տարեկանում), որ արժանացել է արվեստի բնագավառում ֆրանսիական կառավարության բարձրագույն պարգևին, ինչպես նաև՝ առաջին հայը։ Սերգեյ Սմբատյանին 2015թ. շքանշանը շնորհել է Ֆրանսիայի մշակույթի և կապի նախարար Ֆլյոր Պելերինը։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանկոֆոնիայի գալա-համերգին կհնչեն «Ուզուն դարան», «Սուսերով պարը», «Դլե յամանը»
- Ֆրանկոֆոնիայի գալա-համերգի մի մասը նվիրված է լինելու Շառլ Ազնավուրին
- Ֆրանկոֆոնիայի գալա-համերգին ելույթ կունենա ZAZ-ը, իսկ Ազնավուրի ներկայությունը՝ անակնկալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան