Հռոմի պապը հղիության արհեստական ընդհատումը համեմատել է վարձու մարդասպանության հետ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդես է եկել հղիության արհեստական ընդհատման դեմ։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Reuters-ին, գրում է, որ Հռոմի պապը դիմել է Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր հավատացյալների։
Նա ներկաներին հարց է տվել, թե արդյոք խնդիրը լուծելու համար մարդկային կյանք «խլելը» ճի՞շտ է։ Մարդիկ բացասական են արձագանքել։
«Ճիշտ չէ մարդու կյանքը, թեկուզ և փոքրիկ, խլել, որպեսզի լուծեն խնդիրը։ Դա նման է խնդիրը լուծելու համար մարդասպան վարձելուն»,- ասել է Ֆրանցիսկոս պապը։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան