Արմեն Սարգսյանն ու Էմանուել Մակրոնը «Ազնավուր» կենտրոնում են
Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի երևանյան կեցավայում բացվելու է ֆրանսիական լեզվամշակութային կենտրոն։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներկայությամբ ստորագրվեց ֆրանսիական լեզվամշակութային կենտրոն ստեղծելու մասին մտադրությունների հայտարարությունը։
«Ազնավուր» կենտրոնում ճարտարապետ Արիս Ադամյանը ներկայացրեց շենքի վերակառուցման նախագիծը, ասաց, որ այնտեղ գործելու է ինտերակտիվ թանգարան՝ նվիրված Ազնավուրի կյանքին և նրա անցած ճանապարհին, կրթամշակութային կենտրոն, որտեղ կդասավանդվեն կինո, երաժշտություն և ֆրանսերեն, հատուկ ստուդիաներ, որտեղ կարող են երիտասարդները երաժշտություն ձայնագրել։
Ճարտարապետը նշեց, որ վերակառուցումը կավարտվի երկու տարուց։ Արիս Ադամյանի խոսքով, նախագիծը դեռ կենդանության օրոք քննարկել էր Ազնավուրի հետ, ով տվել էր իր հավանությունը։
Հարակից հրապարակումներ`
- Էմանուել Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում
- Մակրոնը շնորհավորեց Հայաստանին
- Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է
- Բրիջիթ և Էմանուել Մակրոնները ժամանեցին Երևան
- Էմանուել Մակրոնն Ազնավուրին նվիրված հայրերեն գրառում է արել ֆեյսբուքում
- Մակրոնը Շառլ Ազնավուրի մասին հայերեն գրառում է կատարել
- Ես Ազնավուրին հրավիրել էի Երևան մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին. Մակրոն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան