«Ազնավուրն առաջնորդվում էր՝ «Իմ երկիրը ֆրանսերեն լեզուն է» խոսքերով, ինչը իմաստավորում է մեր կազմակերպությունն ու այսօրվա հավաքը». Մոնակոյի արքայազն
«Միասին ապրելը շատ ավելի հեշտ է, երբ մենք կիսում ենք նույն լեզուն»,- Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովում իր ելույթում ասաց Մոնակոյի արքայազն Ալբերտ 2-րդը։
Նրա խոսքով՝ իրենք մասն ենք կազմում մի արժեհամակարգի, որը կապում է իրենց՝ ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու համար՝ ինչպիսիք են ահաբեկչությունը, մարդկանց տեղաշարժերը։
«Ընդհանուր առմամբ այս թեման մաս է կազմում միջկառավարական և համամարդկային տիրույթում: Աշխարհը հաճախ գտնվում է ճգնաժամային իրավիճակներում և այս արժեքներով առաջ շարժվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությունն առավել իմաստավորվում է»,- նշեց արքայազնը։
Ալբերտ 2-րդի խոսքերով ՝ կազմակերպությունը կրելով մարդասիրության և խաղաղության արժեքները, պարտավորվել է Ֆրանկոֆոնիայի արժեքները փոխանցել անդամ հանդիսացող երկրների բնակիչներին: «Հատկապես կանաց և տղամարդկանց իրավահավասարության տիրույթներում և ահաբեկչության դեմ պայքարում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն ունի անելիքներ»,- ընդգծեց նա։
Նա նաև նշեց, որ Մոնակոն խթանում է ՖՄԿ-ի բոլոր արժեքների խթանմանն ու տարածմանը ինտերնետի տիրույթում։ «Մենք չպետք է ջանք խնայենք, որպեսզի կասեցնենք ֆրանկոֆոն երկրներում ծայրահեղ աղքատության տարածումը: Այս առումով հատկապես պետք է ընդգծել կրթության կարևորությունը»,- ասաց արքայազնը։
Ալբերտ 2-րդն անդրադարձավ նաև բնապահպանական խնդիրներին և դրանց վերացման անհրաժեշտությանը։
«Հաշվի առնելով մեր երկրի աշխարհագրական դիրքը` քաջատեղյակ ենք շրջակա միջավայրի խնդիրներին: Հասկանում ենք, որ ծովերի և օվկիանոսների մաքրությունը կենսական նշանակություն ունի մարդկության համար: Վերջերս տեղի ունեցող սառցահալը մեզ հիշեցնում է, որ մարդկության ապագան կարող է վտանգված լինել։ Պլաստիկ նյութերի քանակը ծովերում ևս խիստ անհանգստանալու տեղիք է տալիս։ Մենք՝ քաղաքական գործիչներս, պարտավոր ենք գործիքներ և օրենսդրություն մշակել, որպեսզի կարողանանք երաշխավորել փոխհամագործակցությունը բնության և մոլորակի պահպանման գործընթացում։ Հասկանում ենք, որ ծովերի և օվկիանոսների մաքրությունը կենսական նշանակություն ունի: Ուզում եմ շնորհակալություն հայտնել G7-ի օրակարգում ծովերի և օվկիանոսների մաքրության պահպանության հետ կապված կետն ընդգրկելու համար»,- նշեց Մոնակոյի արքայազնը։
Ալբերտ 2-րդը տեղեկացրեց, որ 2019 թվականի հոկտեմբերին Մոնակոն է հյուրընկալելու ՖՄԿ-ն։ «Մենք ջանք չենք խնայի, որպեսզի լավագույնս ընդունենք Ձեզ»,- ասաց նա։
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի ժամանակ Մոնակոյի արքայազն Ալբերտ երկրորդն իր ելույթում նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին հյուրասիրության բարձր մակարդակի և կազմակերպչական աշխատանքի համար:
Արքայազնը նաև իր խորին հարգանքը հայտնեց նաև ֆրանսերենի դեսպանի, մեծ արվեստագետի, մեծ պոետի՝ աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի հիշատակին: «Շառլ Ազնավուրն առաջնորդվում էր հետևյալ խոսքերով՝ «Իմ երկիրը ֆրանսերեն լեզուն է» և այս արտահայտությունն իմաստավորում է մեր կազմակերպությունն ու այսօրվա հավաքը»,- նշեց Մոնակոյի արքայազնը։
Հարակից հրապարակումներ`
- Միգրացիոն տեղաշարժերը կանխելու համար անհրաժեշտ է հողագործությանն ուղղված ծրագրեր իրականացնել. Նիգերիայի նախագահ
- Սովորել եմ ֆրանսերեն, որ ինքս ինձ հետ խոսեմ. Լիբանանի նախագահ
- Էմանուել Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում
- «Միասին ապրելը» չի կարող ընդամենը հայտարարվել. Մադագասկարի սենատի նախագահ
- Պետք է համախմբվենք ոչ միայն ճառերի, այլև ապագայի շուրջ, որը ցանկանում ենք կառուցել. Ջասթին Թրյուդո
- Մակրոնը շնորհավորեց Հայաստանին
- Փաշինյանն առաջարկեց ծափահարություններով ողջունել Շառլ Ազնավուրի ներկայությունը
- Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բոլոր պատվիրակությունները ժամանեցին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան