Ինչո՞ւ է օտարերկրյա լրատվամիջոցը հայտնում ՀՀ վարչապետի հրաժարականի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա մինչև հոկտեմբերի 16-ը: Այս մասին ինքը` վարչապետը, հայտնել է France24-ին տված հարցազրույցում:
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններն, ապա, ըստ Փաշինյանի, դրանք կկայանան դեկտեմբերի 9-10-ին՝ 1-2 օրվա ճշգրտությամբ։
Ինչո՞ւ է ՀՀ վարչապետը սպասվող հրաժարականի մասին հայտնել արտասահմանյան լրատվամիջոցին, և ինչո՞ւ պաշտոնական հայտարարություն չկա, Panorama.am-ի հարցին պատասխանեց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանի հետ։
«Վարչապետի հրապարակային խոսքը ամեն դեպքում պաշտոնական խոսք է։ Իսկ թե ինչու ենք այդ մասին իմանում France24-ից, պատճառն այն է, որ այդ օրը վարչապետն ուներ նշանակված հարցազրույց այդ լրատվամիջոցի հետ, ոը նաև կապված էր Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացման հետ։ Այնպես ստացվեց, որ ՀՀ ներքաղաքական զարգացումների մասին տեղեկատվությունն ամբողջացավ հենց այդ օրը, և վարչապետն այդ մասին հայտնեց France24-ին։ Դրա մեջ որևէ սխալ կամ տարօրինակ բան ես չեմ տեսնում։ Նույն հաջողությամբ դրա մասին նա կարող էր հայտնել ցանկացած այլ լրատվամիջոցի, ում հետ այդ օրը խոսելու առիթ ունենար։ Սա է պատճառը»,- ասաց նա։
Ճշգրտմանը՝ բուն հրաժարականի մասին, այնուամենայնիվ, պաշտոնական հայտարարություն չի՞ հետևելու, Արման Եղոյանն ընդգծեց՝ պետք է սպասել ոչ թե հրաժարականի մասին հայտարարության, այլ հենց հրաժարականի հայտարարության՝ անձամբ վարչապետից։
«Հրաժարականի մասին հայտարարությունն արդեն իսկ եղել է։ Սրան պետք է հաջորդի բուն հրաժարականի հայտարարությունը, այսնիքն՝ այն հայտարարությունը, որով վարչապետը կտա հրաժարական՝ երբ կտա և եթե կտա։ Ինչու եթե, որովհետև հրաժարականի սցենարը ամենահավանական սցենարներից մեկն է, որի մասին վարչապետը բարձրաձայնել է։
Հրաժարականի օրն ուղղակի կախված է ընտրությունների անցկացման օրվանից։ Վարչապետն ասել է՝ եթե ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերի 9-10-ին, հետևաբար, որպեսզի դա տեղի ունենա, ինքը պետք է հրաժարական տա մինչև հոկտեմբերի 16-ը։
Եթե հանկարծ ինչ-ինչ պատճառներով այդ օրը մեկ-երկու, հինգ, կամ տասը օրով փոխվի, համապատասխանաբար կփոխվի նաև վարչապետի հրաժարականի օրը»,- ամփոփեց Արման Եղոյանը։
Նկատենք, սակայն, որ բոլոր դեպքերում վարչապետի վարչակազմը պիտի հաստատեր օտարերկյա լրատվամիջոցի հայտնած տեղեկության իսկությունը, մանավանդ որ՝ որևէ այլ տեղեկություն, քան թվիթերյան գրառումն էր՝ չկար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան