Շառլ Ազնավուրը չէր ցանկանա, որ մենք տխուր լինենք. ZAZ
«Շատ ուրախ եմ գտնվել այստեղ։ Ինձ համար սահմաններ չկան։ Ամեն ինչ մարդու գլխում է։ Դա հավատքն է»,- Հանրապետության հրապարակում ընթացող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված գալա-համերգին ասաց ֆրանսիացի երգչուհի ZAZ-ը։
Նա նշեց, որ հնարավորություն է ունեցել հանդիպել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին, նրա հետ ժամանակ անցկացնել, փոխանակումներ ունենալ։
«Տարօրինակ է գալ այստեղ ու նրան այստեղ չտեսնել։ Բայց ես իրեն լսում եմ, իր ձայնը լսում եմ, կատակները լսում եմ։ Նա չէր ցանկանա, որ մենք տխուր լինենք»,- ասաց երգչուհին՝ նշելով, որ իր ուրախ երգերից մեկն է այժմ կատարելու։
Նշենք, որ այս համերգին ելույթ էր ունենալու նաև Շառլ Ազնավուրը։ Նախատեսվել էր, որ Zaz-ը մի քանի երգեր կկատարի Ազնավուրի հետ: Ցավոք...
Աշխարհահռչակ շանսոնյեն մահացել է հոկտեմբերի 1-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանկոֆոնիայի գալա-համերգին կհնչեն «Ուզուն դարան», «Սուսերով պարը», «Դլե յամանը»
- Մահացել է Շառլ Ազնավուրը
- Ֆրանկոֆոնիայի գալա-համերգին ելույթ կունենա ZAZ-ը, իսկ Ազնավուրի ներկայությունը՝ անակնկալ
- Մահացել է լեգենդար ջազ երգիչ Էլ Ջերոն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան