«Ահա թե ինչպես է Հեյդարի որդին պահում հրադադարի մասին պայմանավորվածությունը»
Արցախի Հանրապետության նախագահի` հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը վիրավորված շան լուսանկարներ է հրապարակել ու զինծառայողներին առավել զգոն լինելու կոչ արել:
«Անպատասխան կրակ.....
Հզորներ կրկնակի զգոն եղեք:
Ահա թե ինչպես է Հեյդարի որդին պահում հրադադարի մասին պայմանավորվածությունը…
Մեկ ժամում 40-ից ավելի կրակոցներ մեր դիտակետի վրա դիպուկահար զենքերից, և կատաղությունից հողաթմբի վրա բարձրացած շան ուղղությամբ»,-գրել է Ղարամյանը` չմանրամասնելով, թե շփման գծի որ հատվածում է արձանագրվել միջադեպը:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Ուրեմն նրա քաղաքական թիվ մեկ խնդիրն է տարածքը մաքրել մարդկանցից
- Բայց Ադրբեջանն այն երկիրը չէ, որին կարող ենք վստահել. Դավիթ Բաբայան
- Լեբեդև. Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպման արդյունքում ԼՂ-ում նվազել է լարվածությունը
- Իլհամ Ալիևի հետ ձեռք է բերվել սահմանագծում միջադեպերը կանխելու մասին պայմանավորվածություն. վարչապետ