Էրիկ Ռոբերտսը հայտնել է ՌԴ քաղաքացիություն ստանալու ցանկության մասին
Ամերիկացի դերասան Էրիկ Ռոբերտսը ցանկանում է Ռուսաստանի անձնագիր ստանալ։ Այս մասին նա հայտարարել է Դոնի Ռոստովում անցկացվող Bridge of Arts կինոփառատոնին, գրում է m24.ru-ն՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին։
Պատասխանելով լրագրողի՝ ՌԴ քաղաքացի դառնալու ցանկության մասին հարցին, դերասանն ասել է, որ ինքը դեմ չէ երկքաղաքացիությանը։
Նշենք, որ Էրիկ Ռոբերտսը հայտնի հոլիվուդյան դերասանուհի Ջուլիա Ռոբերտսի ավագ եղբայրն է։ Նա նկարահանվել է ավելի քանի 400 ֆիլմերում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան