Մակրոնը շնորհավորեց Հայաստանին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով ՖՄԿ Երևանի գագաթաժողովին, շնորհակալություն հայտնեց ընդունելության համար ու շնորհավորեց Հայաստանին գագաթաժողովը լավագույնս կազմակերպելու համար:
«Շատ խորհրդանշական պահ է Ձեր երկրի համար: Դուք գիտեք, թե ինչ բարձր տեղ է գրավում Ձեր երկիրը ֆրանսիացիների սրտերում` Փարիզում, Մարսելում կամ այլուր Հայաստան բառը հնչեցնելով, շատ նուրբ ու հուզիչ զգացմունք է ներշնչվում ֆրանսիացիների հոգուն»,-ասաց նա` դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Ֆրանսիայի համար Հայաստանն ու Ֆրանկոֆոնիան խորհրդանշվում էին մի նաև մի ձայնով` երգի հսկա տաղանդ, ով երգում էր մեր երջանկությունները, դժբախտությունները, մի հատուկ թախիծով, որը հատուկ է պանդխտության մեջ ապրող մարդկանց:
«Բոլորս գիտենք, որ նա հայ էր, նա երգում ու պահպանում էր հայկականությունը, կազմակերպում էր օգնության գործընթացներ ցեղասպանության ժամանակ, խրախուսում քաջությունը: Ամբողջովին ճանաչելով այն մեծ հանցագործությունը, որի զոհն էր նաև ինքը, կցանկանայի հնչեցնել այդ մեծ մարդու անունը` Շառլ Ազնավուր»,-ասաց նա:
Մակրոնն ընդգծեց, որ այսօր Երևանում հավաքվել է մի ընտանիք, որի անդամները ապրում են տարբեր մայրացամաքներում, նրանց աստվածների անունները նույնը չեն, նրանցից ոմանք չեն հավատում աստծուն, նման չեն նրանց երգերը, պատմությունն էլ չի բխում նույն աղբյուրից:
«Մեր կապն արտահայտվում է ոչ միայն այս լեզվի` ֆրանսերենի միջով, այլև աշխարհին ուղղված մեր տեսլականով, որն ամեն օր թարմացվում է: Բոլոր հույսերը, խաղաղության, եղբայրության ցանկությունները, արդարությունը, սրանք են մեր կազմակերպության հիմնաքարերը»,-ընդգծեց Ֆրանսիայի նախագահը:
Մակրոնը շեշտեց, գագաթաժողովն անցկացվում է այնպիսի ժամանակ, երբ աշխարհում իրավիճակը խաթարված է ստերով, ատելության քարոզներով, այն բոլոր կանոնները, որի շուրջ կարողացել են համախմբել վերջին տարիներին, այլևս չեն գործում:
Մակրոնի ելույթն ամբողջությամբ` տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին