Սովորել եմ ֆրանսերեն, որ ինքս ինձ հետ խոսեմ. Լիբանանի նախագահ
«Ես շատ հպարտ եմ մասնակցելու այս գագաթաժողովին՝ հաշվի առնելով այն կապերը, որ կապում են մեր երկու երկրներին»,- Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին իր ելույթն այսպես սկսեց Լիբանանի հանրապետության նախագահ Միշել Աունը։
Նա առանձակի կարևորեց լեզուներ սովորելու հարցը. «Մեկից ավելի լեզուներ իմանալա բազմապատկման նշան է, կարծում եմ, որ ֆրանկոլիբանանյան համատեղությունը մեծագույն հարստություն է։ Ես հնարավորություն ունեմ մտածլե ֆրանսերեն, երբ խոսում եմ ֆրանսիացիների հետ։ Սովորել եմ իտարելեն, որ Պապի հետ խոսեմ, իսպաներեն, որ մորս հետ խոսեմ, անգլերեն, որ մորաքրոջս հետ խոսեմ, և ֆրանսերեն, որպեսզի ինքս իմ հետ խոսեմ»։
Միշել Աունի խոսքով՝ լեզուները հրաշալի կամուրջ են հանդիսանում քաղաքակրթությունների միջև. «Ֆրանկոֆոնիայի ներկայությունը Միջին Արևելքում ևս մեկ անգամ հաստատում է մեզ միացնող կապերը։ Ֆրանկոֆոնիան ավելի քան երբեք, պետք է հաստատի միասին ապրելու իր գերագույն արժեքը։ Մի հասարակության մեջ, որտեղ որ գտնվում են մուսուլմաններ, քրիստոնյաներ, Լիբանանը հանդիսանում է յուրահատուկ օրինակ՝ ստեղծելու հանդուրժողականության կազմակերպություններ և տարածելու դրանք աշխարհի շուրջ»։
Լիբանանի նախագահը խոսեց նաև Շարլ Ազնավուրից, նշելով, որ նա հարյուր տոկոսով և հայ է, և ֆրանսիացի։
«Լիբանանի բնակչությունը և անձամբ ես խորը վիշտ ենք ապրում Ազնավուրի կորստի հետ կապված։ Կցանկանայի հորդորել բոլորիս՝ շատ մեծ ուշադրությամբ հետևել այս հրաշալի գանձին և փոխանցենք այն հետագա սերունդներին»,- եզրափակեց ելույթը Միշել Աունը։
Հարակից հրապարակումներ`
- Կին գործարար. Կանայք կարող են փոխել աշխարհը, եթե լինեն ավելի հանդուգն
- «Միասին ապրելը» չի կարող ընդամենը հայտարարվել. Մադագասկարի սենատի նախագահ
- Պետք է համախմբվենք ոչ միայն ճառերի, այլև ապագայի շուրջ, որը ցանկանում ենք կառուցել. Ջասթին Թրյուդո
- Մակրոնը շնորհավորեց Հայաստանին
- Փաշինյանն առաջարկեց ծափահարություններով ողջունել Շառլ Ազնավուրի ներկայությունը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին