Միգրացիոն տեղաշարժերը կանխելու համար անհրաժեշտ է հողագործությանն ուղղված ծրագրեր իրականացնել. Նիգերիայի նախագահ
«Բոլորս անհամբեր սպասում էինք այն պահին, երբ Շառլը կերգեր սերը, մշակույթը։ Նրա մահը մեծագույն կորուստ է Հայաստանի, Ֆրանսիայի, մշակույթի աշխարհի, ամբողջ աշխարհի համար»,- Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին իր խոսքն այսպես սկսեց Նիգերիայի նախագահ Իսուֆու Մահամադուն:
Այնուհետև նա նշեց, որ ապրել միասին խաղաղության, արժեքների տիրույթներում, հանդիսանում է Ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամներ երկրների կարևորագույն արժեքները։
«Այս թեմայի շուրջ կցանկանայի ընդգծել հինգ մարտահրավերներ՝ անվտանգություն, միգրացիա, դեմոգրաֆիկ, կլիմայական, բազմաբևեռ աշխարհ»,- նշեց նա։
Նիգերիայի նախագահի խոսքով, մի շարք անդամ երկրներ առճակատվում են ահաբեկչության վտանգներին, իսկ միգրացիոն տեղաշարժերի ակունքում ծայրահեղ աղքատությունն է։
Նա նշեց, որ միգրացիոն տեղաշարժերը կանխեու համար անհրաժեշտ է հողագործությանն ուղղված մի շարք զարգացման ծրագրեր իրականացնել։
Խոսելով ժողովրդագրական խնդիրների մասին՝ Ի. Մահամադուն ասաց, որ կազմակերպությունը պետք է աջակցի երիտասարդ աղջիկների, կանանց ուսուցման հարցերին ուղղված ծրագրերի զարգացմանը։
«Անհրաժեշտ է երաշխավորել երիտասարդ աղջիկների և կանանց գրագիտությունը, բացառել պարտադիր ամուսնությունները։ Մեր երիտասարդությունը մեր երկրների լավագույն խաղաքարտն են։ Պետք է ջանք չխանայենք, որպեսզի ի կատար ածենք երիտասարդությանն ուղղված բոլոր ծրագրերը»,- ասաց Նիգերիայի նախագահը։
Նա նաև նշեց, որ միջազգային կառավարումը տնտեսական և քաղաքական մի շարք տիրույթներում բավարար արդյունավետ չի աշխատում, այսօր այն չի կարողանում արդյունավետ պայքարել կլիմայական տաքացման և այլ մրատահրավրեների դեմ։
«Մենք պետք է շարունակենք պայքարը ժողովրդավարության և հավասարության համար»,- ելույթը եզրափակեց Իսուֆու Մահամադուն:
Հարակից հրապարակումներ`
- Կին գործարար. Կանայք կարող են փոխել աշխարհը, եթե լինեն ավելի հանդուգն
- «Միասին ապրելը» չի կարող ընդամենը հայտարարվել. Մադագասկարի սենատի նախագահ
- Պետք է համախմբվենք ոչ միայն ճառերի, այլև ապագայի շուրջ, որը ցանկանում ենք կառուցել. Ջասթին Թրյուդո
- Մակրոնը շնորհավորեց Հայաստանին
- Փաշինյանն առաջարկեց ծափահարություններով ողջունել Շառլ Ազնավուրի ներկայությունը
- Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բոլոր պատվիրակությունները ժամանեցին
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին