Պայքար՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի համար
Այսօր Երևանում մեկնարկում է ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը, որի քննարկման կարևոր հարցերից է լինելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրությունը, որը սովորաբար լինում է կոնսենսուսով:
Այս անգամ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար առաջադրված են 2 թեկանծուներ՝ ներկայիս գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, ով կանադացի է, ցանկանում է վերընտրվել, և Ռուանդայի ԱԳ նախարար Լուիզ Մուշիկիվաբոն, ում աջակցում է Ֆրանսիան ու նաև Աֆրիկյան միությունը:
Ըստ տեղեկությունների, ամենայն հավանականությամբ, գլխավոր քարտուղար կդառնա Լուիզ Մուշիկիվաբոն: Այստեղ, սակայն խնդիր է նաև այն, որ Ռուանդայում առավել գերակայող է անգլերենը, այլ ոչ թե ֆրանսերենը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ աջակցում է Մուշիկիվաբոյի թեկնածությանը, ինչը զարմանք է առաջացրել, քանի որ 1994թ.-ին Ռուանդայի ցեղասպանությունից հետո երկու երկրների միջև հարաբերությունները բավական լարված էին:
Միկաել Ժանին աջակցում էր Կանադան, սակայն այն, կարծես թե, ևս հրաժարվել է նրա թեկնածությունը պաշտպանելուց: 2014թ.-ից գլխավոր քարտուղար Միկաել Ժանը շարունակում է պայքարը միայնակ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան