Սամվել Մայրապետյանի կալանավորման որոշումը բողոքարկվելու է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 9-ին բավարարել էր գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը։
Panorama.am-ը Սամվել Մայրապետյանի շահերի պաշտպան Կարեն Բատիկյանից տեղեկացավ, որ դատարանի որոշումը բողոքարկելու են։ Նա նաև նշեց, որ Ս. Մայրապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, բնականաբար, կալանավորմանն էլ դեմ է։
Գործարար Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի (Կաշառք ստանալուն օժանդակելը) հատկանիշներով: Գործարարը ձերբակալվել էր հոկտեմբերի 6-ին։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել
- Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է
- Մայրապետյանը տարածքներ է մտցնում գերակա շահի տակ
- Սամվել Մայրապետյանը նոր տարածք է «ազատագրել» երևանցիներից
- Սամվել Մայրապետյանը պարտքերի տա՞կ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան