
Մեր վերջին լուսանկարներից. Սեդա Ազնավուրը շանսոնյեի հետ նոր լուսանկար է հրապարակել
Շառլ Ազնավուրի ավագ դուստրը՝ Սեդա Ազնավուրն, իր ֆեյսբուքյան էջում հերթական լուսանկարն է հրապարակել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ։
Սեդա Ազնավուրը գրել է, որ դա իր և Շառլ Ազնավուրի վերջին լուսանկարն է։ «Մեր վերջին լուսանկարներից մեկը, որն ինձ կտոր-կտոր է անում»,- գրել է շանսոնյեի դուստրը։
Նշենք, որ Սեդա Ազնավուրն իր ֆեյսբուքյան էջում պարբերաբար մեծանուն երգչի լուսանկարներն է հրապարակում, կիսվում է նաև նրա երգերով ։ Օրեր առաջ էլ նա իր էջի հետնանկարը փոխել էր ընտանեկան լուսանկարով, որտեղ աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը շրջապատված է իր ընտանիքի անդամներով: