Հայաստան ժամանած առաջնորդների տիկնայք հիացան հայկական գորգերով, համտեսեցին լավաշ
ՖՄԿ 17-րդ գագաթաժողովին մասնակցելու նպատակով Երևան ժամանած կազմակերպության անդամ երկրների ղեկավարների տիկնայք այսօր այցելեցին Մեգերյան Կարպետ ընկերություն, տեղեկացան հայկական գորգերի պատմությանը, շրջեցին ընկերության տարածքում, ծանոթացան ներկայացված գորգերին:
Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ, գորգագործությամբ հետաքրքրված տիկնանց թվում էին Լիբանանի, Չադի, Բելգիայի, Շվեյցարիայի, Վանուատուի, Կոմորոսի նախագահների ու վարչապետների կանայք: Նրանց ուղեկցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը` Աննա Հակոբյանը: Չնայած ծրագրով նախատեսված էր, որ ընկերություն կայցելի նաև Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը ներկա չէր շրջայցին:
Հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցավ գորգի կտրման արարողություն, ինչը գորգագործները համարում են գորգի ծնունդը: Այն կոչվում է Արցախի բնակվայրերից մեկի` Ջրաբերդի անունով:
Հյուրերը տպավորված էին նաև հայկական լավաշի պատրաստմամբ ու համով, զարմացած էին, թե ինչպես կարելի է ստանալ առանց խմորիչի նման համեղ հաց:
Ընկերության սեփականատեր Րաֆֆի Մեգերյանը բարձրաստիճան պաշտոնյաների կանանց Արարատ լեռան պատկերով փոքրիկ գորգեր ու շարֆեր նվիրեց:
Մեգերյան Կարպետ ընկերությունից հյուրերը կայցելեն Մատենադարան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին