Լիտվան օրինականացրել է կանեփի պարունակությամբ դեղորայքը
Լիտվայի Սեյմի պատգամավորները լրացումներ են ընդունել, որոնք օրինականացնում են կանեփ պարունակող դեղամիջոցները։ Այս մասին գրույ է «Լենտա.ռու»-ն։
րինագծին կողմ են քվեարկել իննսուն պատգամավորներ, երեքը ձեռնպահ են մնացել։
Նշվում է, որ կանեփի պարունակությամբ դեղամիջոցներ օգտագործում են ցրված սկլերոզի, ծանր էպիլեպսիայի, ՄԻԱՎ-իև ՁԻԱՀ-ի, ինչպես նաև օնկոլոգիական հիվանդությունների դեպքում։ Դեղորայքի նկատմամբ խիստ վերահսկողություն կսահմանվի։
Օրենքն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա մայիսի մեկից։ Առայժմ բժշկական նպատակներով կանեփի գործածությունն այդ երկրում արգելված է։