Կին գործարար. Կանայք կարող են փոխել աշխարհը, եթե լինեն ավելի հանդուգն
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Ֆրանկոֆոն համայնքում կանայք հանդիսանում են տնտեսության շարժիչ ուժը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության` Երևանում ընթացող գագաթաժողովի ժամանակ հայտարարեց ռումինացի Մոնիկա Ջիման, ով ներկայացնում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի կանանց:
«Այդ պատճառով պետք է կանանց աջակցել: Պետք չէ, մոռանալ, որ մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ամեն ինչ աստիճանաբար դառնում է թվային: Եվրոպայում թվային աշխարհում ներգրավված կանայք ընդամենը 17 տոկոս են կազմում: Տեխնոլոգիական նոր գործիքները հրաշալի հնարավորություն են ընձեռում նրանց իրավահավասար զարգացման համար, կանայք պետք է առավելապես ընդգրկված լինեն գիտական շրջանակներում»,-ասաց նա:
Ռումինիայի պատվիրակության անդամը նկատեց, որ կին-տղամարդ իրավահավասարության հարցը հնարավոր չէ լուծել միայն օրենսդրական դրույթներով:
«Կցանկանայի ձեզ հայտնել, որ կանայք ունեն իրենց լիիրավ տեղը, քանի որ ունեն մասնագիտական հմտություններ, 300 մլն ֆրանկոֆունուհիներն իրենց հույսերն են կապում ձեզ հետ, երկրների հարգելի առաջնորդներ, որպեսզի դուք հետևեք ու առաջնորդեք մեր առարկայական մասնակցությունը»,-ասաց նա:
Գագաթաժողովին հղած իր ուղերձում ֆրանսիացի գործարար, Աֆրիկայի կանայք նախաձեռնության հիմնադիր Աուդի Թուինը նշեց, կանայք կարող են փոխել աշխարհը, եթե լինեն ավելի հանդուգն, ստեղծեն գործարար կազմակերպություններ:
«Կարծում եմ, եթե կանանց վստահության փոխանցենք, աշխարհում շատ բան կփոխվի»,-ասաց գործարար ֆրանսիացի կինը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին