Սա թե ազատ խոսքի, թե լրագրողական աշխատանքի, թե ազատ տեղաշարժման խոչընդոտման նախանշան է. «Ադեկվադ»-ի հեղինակ
«Ադեկվադ» հաղորդման հեղինակ Նարեկ Մալյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց նախօրեին Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում տեղի ունեցած միջադեպը։
Մինչ մանրամասներ ներկայացնելը, նա նշեց, որ իրենց հաղորդման շրջանակներում լուսաբանում են այն, ինչը թերի է լուսաբանվում կամ ընդհանրապես չի լուսաբանվում։
«Մոտ տասը օր առաջ ստացանք տեղեկատվություն, որ Մարալիկում մոտ երկու ամիս է պարալիզացված է համայնքապետարանի աշխատանքը։ 15-20 հոգի գրավել են համայնքապետարանի շենքը և այն չի գործում։ Այս որոշումը վարչապետի կարգադրությամբ է եղել և նա առաջարկ է համայնքապետանին, որպեսզի իրենց գործունեությունը իրականացնեն տարբեր գյուղապետարաններում։ Մարալիկում պարալիզավել է նաև նոտարի ինստիտուտը քանի որ այն ևս գտնվում էր համայնքապետարանի շենքում։ Մենք այս թեման մեկ անգամ լուսաբանել էինք այստեղից։ Նշեմ, որ մարալիկցիները շատ ադեկվատ մարդիկ են, հյուրասեր, մենք հանդիպել ենք նրանց հետ զրուցել, տեսանկարահանումները կտեղադրենք, բոլորը կտեսնենք։ Տեսանկարահանումները վերջացնելուց անմիջապես հետ մեզ մոտեցան երկու հոգի, հետո՝ երրորդը, պահանջեցին, որ անմիջապես ջնջենք մեր նկարահանումները, այլապես ողջ դուրս չենք գա այնտեղից։ Նրանք ասում էին, որ միակողմանի ենք լուսաբանում, ասացինք «լայվը» միացնենք, դուք էլ խոսեք, եթե գտնում եք, որ միակողմանի է լուսաբանվում։ Այդ պահին մենք չգիտեինք, նրանք ովքեր են, նրանք ասացին, որ հավաքվել են քսան հոգով և եկել են, որպեսզի մեզ հետ հաշվեհարդար տեսնեն, մեզ պետք է մեր կամքին հակառակ ուղեկցեն Մարալիկի հրապարակ, որպեղ մեզ սպասում է 800 հոգանոց ամբոխ։ Մենք «լայվը» միացրեցինք և ասացինք, եթե խուլիգանական նկրտումներ չունեք, թող ամեն ինչ ուղեղ եթերով գնա։ Եվ անմիջապես դրանից հետո տեղի ունեցավ հարձակում մեր օպերատորի վրա», - պատմեց Մալյանը։
Նա հայտարարեց, որ այս հարձակումը կազմակերպված է եղել. «Կազմակերպիչը Նիկոլ Փաշինյանն է։ Այս երևույթը մենք անվանում ենք «փաշիզմ։ Մենք պահանջել ենք, որպեսզի ոստիկանությունը բացահայտի կազմակերպչին։ Քանի որ այս միջադեպին հաջորդել է ֆեյսբուքում ֆեյքային հարձակումը։ Հիմա գործը ոստիկանությունում է, քրգործ այս պահին դեռևս հարուցված չէ, ենթադրում եմ, որ կհարուցվի։ Այսօր խուլիգանախմբեր են ստեղծվել, որոնք ճնշում ենք գործադրում այլակարծության դեմ»։
Հաղորդման հեղինակ Արթուր Դանիելյանն էլ ասաց, որ իրենց փորձել են սադրել. «Ամբողջն իմաստն այն էր, որ մեր նյարդերը տեղի տային, ինչ-որ քայլի գնայինք իրենք էլ իրավապահներին դիմեին։ Սա թե ազատ խոսքի, թե լրագրողական աշխատանքի, թե ազատ տեղաշարժման խոչընդոտման նախանշան է»։
Լրագրողների հարցին, թե ինչ պատճառաբանությամբ էին իրենց վրա հարձակվել, հեղինակները պատասխանեցին, որ նշում էին, թե իրենք նրանց վիրավորել են։
«Ասում էին, որ իրենց վիրավորել է այն, որ ասել էինք Մարալիկը փոքր քաղաք է»,- նշեց Դանիելյանը։
Հեղինակները վստահություն հայնեցին, որ իրավապահները բարեխիղճ կաշխատեն, եթե նրանց վրա ճնշումներ չլինեն և կազմակերպիչները կբցահայտվեն։
Նշենք, որ ոստիկանությունը հայտնել է, որ տեղի ունեցածի փաստով նյութեր է նախապատրաստում։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը Մարալիկում տեղի ունեցածի փաստով նյութեր է նախապատրաստում
- Հրանտ Բագրատյան. Ժողովրդի դեմոկրատական ընդվզումը կերպարանափոխում է մոլեռանդության
- Մարալիկում ուսումնասիրություններ կիրականացնենք. Սանասարյան
- Մարալիկում հարձակվել են «Ադեկվադ» հաղորդման հեղինակների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին