Հավաքականի թևկապը մնալու է Մխիթարյանի մոտ. Արմեն Գյուլբուդաղյանց
«Շատ գոհ եմ տղաներից, իրենց մարզումներից, վստահ եմ՝ վաղն ամեն ինչ անելու են, որ մենք հասնենք հաղթանակի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը՝ խոսելով վաղը սպասվող Հայաստան-Ջիբլարթար հանդիպումից։
Նա նշեց, որ ուսումնասիրել են Ջիբլարթարի հավաքականին, շատ համարձակ ֆուտբոլ են խաղում. «Նրանք փորձում են հարձակվողական ֆուտբոլ խաղալ, լավ խոսքեր կարող եմ ասել նրանց հավաքականի մասին»։
Լրագրողների հարցին, թե հավաքականի ավագի թևկապը կշարունակի՞ մնալ Հենրիխ Մխիթարյանի մոտ, նա պատասխանեց. «Թևկապը մնալու է Մխիթարյանի մոտ, նա մեր առաջատարն է, թիմը վաղը ինքն է հանելու դաշտ»։
Մարզիչն անդրադարձավ նաև Յուրա Մովսիսյանին՝ նշելով. «Նա շատ բարձրակարգ ֆուտբոլիստ է, ինտեգրվելու խնդիր չկա, շատ մեծ ցանկությունով է եկել, վստահ եմ, որ կզգաք թիմի հզորացումը Յուրա Մովսիսյանի խաղից»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք էլ իրավունք չունենք միավոր կորցնելու. Վարազդատ Հարոյան
- Հայաստան-Ջիբրալթար հանդիպումը կսպասարկի Շվեյցարիայի մրցավարական անձնակազմը
- Ես վերադառնում եմ. Յուրա Մովսիսյան