Մարալիկում ուսումնասիրություններ կիրականացնենք. Սանասարյան
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը մեկնում է Շիրակի մարզի Մարալիկ քաղաք՝ ուսումնասիրություններ իրականացնելու։ Քիչ առաջ այս մասին ֆեսբուքյան ուղիղ եթերում հայտնեց Սանասարյանը։
«Քանի որ Մարալիկի մեր հայրենակիցները բողոքի ակցիաներ են անում ու դիմել են, որ Վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ իրականացնի Մարալիկում, մենք հիմա մեկնում ենք այնտեղ։ Կխնդերմ հիմա մարալիկցիներին այնտեղ գնացողների նկատմամբ, կլինի ադեկվատ թե անադեկվատ, ագրեսիա չցուցաբերել, ինչքան էլ անադեկվատ իրենց պահեն։ Թող գան նկարեն, իրենց անելիքն անեն, գնան։ Խնդրում եմ հանդուրժող լինեք։ Կգանք, մեր ուսումնասիրությունը կիրականացնենք համայնքապետարանում, որից հետո կտեղակացնենք»,- ասաց Սանասարյանը։
Հիշեցնենք, որ երեկ Մարալիկում հարձակման են ենթարկվել Facebook սոցցանցում հեռարձակվող «Ադեկվադ» հաղորդման հեղինակներ Նարեկ Մալյանը, Արթուր Դանիելյանն ու հաղորդման օպերատորը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան