Մենք էլ իրավունք չունենք միավոր կորցնելու. Վարազդատ Հարոյան
«Ուսումնասիրել ենք Ջիբլարթարի հավաքականին և պատրաստ ենք խաղին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը՝ խոսելով հոկտեմբերի 13-ին Ազգերի Լիգայի մրցաշարում Ջիբրալթարի հավաքականի հետ սպասվող հանդիպումից։
«Պետք է կենտրոնացած խաղանք, հաղթենք, հետո կենտրոնանանք Մակեդոնաիայի հետ խաղի վրա։ Երկու խաղն էլ պետք է հաղթենք, քանի որ մենք էլ իրավունք չունենք միավոր կորցնելու», -ասաց ֆուտբոլիստը։
Լրագրողները Հարոյանից հետաքրքվեցին նաև մարզավիճակի մասին, ինչին ի պատասխան ասաց, որ լավ մարզավիճակում է։
Ինչ վերավերում է Յուրա Մովսիսյանի վերադարձին, Հարոյանը նշեց. «Շատ ուրախ ենք, որ Յուրա Մովսիսյանը վերադարձել է, բոլորս էլ գիտենք Յուրան ինչպիսի ֆուտբոլիստ է, միայն ամենալավը կարելի է սպասել Յուրայից»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան-Ջիբրալթար հանդիպումը կսպասարկի Շվեյցարիայի մրցավարական անձնակազմը
- Յուրա Մովսիսյանը հանդիպել է Արթուր Վանեցյանի հետ
- Ես վերադառնում եմ. Յուրա Մովսիսյան