Տնտեսություն 13:15 12/10/2018 Հայաստան

Ցանքատարածությունները նվազում են, Սևանից ջրառն ավելանում

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Նախորդ տարվա համեմատ հանրապետությունում անմշակ հողերի մակերեսն ավելացել է,  բանջարաբոստանային ցանքատարածությունները, այդ թվում կարտոֆիլի,  նվազել են մոտ 6500 հա-ով։ Միայն 1730 հա-ով պակասել է լոլիկի ցանքատարածությունները։ Սա «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանի ներկայացրած տվյալներն են։

Ցանքատարածությունների նվազման մասին ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում փաստել էր գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։

Սրան զուգահեռ նախորդ տարվա համեմատ ավելացել է Սևանից բաց թողնված ջրի ծավալը։ «Էկոլուր»-ի  փոխանցմամբ, 2018 թ-ի ընթացքում սեպտեմբերի 10-ի դրությամբ Սևանա լճից արդեն բաց է թողնվել 193.033 միլիոն խմ ջուր։ Այս տարվա ընթացքում Սևանա լճից նախատեսված է բաց թողնել 210 միլիոն խմ ջուր՝ 40 միլիոն խմ-ով ավելի օրենքով նախատեսված չափաքանակից:

Panorama.am-ի  հետ զրույցում թե Հրաչ Բերբերյանը, թե բնապահպան, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը կարծիք հայտնեցին, որ ստեղծված իրավիճակի պատճառը ոլորտի վատ, անարդյունավետ կառավարումն է, այսպես շարունակվելու դեպքում իրավիճակն ավելի վտանգավոր, հետևանքներն անդառնալի կլինեն։

Հրաչ Բերբերյանի կարծիքով, խնդիրը բարդացնում են ՀԷԿ-երը, որոնց մի մասը տեղադրված են գետերի, մի մասն էլ՝ ջրամբարների վրա։

«Արփի լճի ջրի ծավալը պետք է լինի 110 մլն խմ, ամենացածր հայելին պետք է լինի 40 մլն խմ, որովհետև այնտեղ կան կղզիներ, որտեղ թռչունների ձվադրում  է լինում։ Այս տարի ջուրն իջել էր 10 մլն խմ-ի, կղզիները դարձել էին թերակղզիներ։ Անձրևներ եկան, լիճը լցվեց դարձավ 90 մլն, բայց էլի հէկ-երն աշխատեցին։ Բացի այդ, լճի ջուրը գնում է Ախուրյանի ջրամբար, այնտեղից էլ՝  Թուրքիա, թուրքերն այդ ջուրը վերցնում են, օգտագործում։ Այ քեզ տնտեսվարություն, ահա թե ոնց ենք խնայում ջուրը»,-մտահոգություն հայտնեց Բերբերյանը։

Նրա խոսքով, ջրային պետական կոմիտեում պետք է պրոֆեսիոնալ, ոռոգման համակարգին լավատեղյակ մարդիկ հավաքվեն ու ՀԷԿ-երի հարցը լուծեն։ Սակայն Ջրպտեկոմի պաշտոնին ՀԷԿ-եր ունեցող անձի նշանակումն այս հարցում Բերբերյանին լավատեսություն չի հաղորդում։

«Պետք է ճիշտ հասկանալ՝ ջրամբարները կառուցվել են գյուղատնտեսության ու գյուղացիների համար, ոչ թե էներգետիկների։ Ոռոգման համակարգը էներգետիկայի նախարարության ենթակայության ներքո լինելը սխալ է, պետք է ստեղծվի բանիմաց մարդկանցից բաղկացած հանձնաժողով, ջրի հարցը շատ արագ լուծել»,-նշեց ՀԿ նախագահը։

Նա հիշում է, որ 1988 թվականին, երբ ինքն էր Էջմիանծնի տարածաշրջանի գյուղատնտեսության ոլորտի ատասխանատուն, կարողացել են հրաժարվել Սևանի ջրից։ Ի պատասխան պաշտոնյաների, որոնք հայտարարում են, թե Սևանի ջուրը պետք է հասցնել Արմավիրի մարզի չորացող դաշտերին, Բերբերյանը պնդում է՝ լճի ջուրը այդ մարզ չի հասնում, Արմավիրի դաշտերը ոռոգվում են Ախուրյանի ջրամբարի ջրով։

Գյուղատնտեսը պատասխանատու կերպով հայտարարում է՝ Հայաստանն ի վիճակի է արտադրել մինչև 300 հազար տոննա լոլիկ, մինչդեռ այսօր բաց հողում արտադրում է լավագույն դեպքում 50 հազար տոննա։

«Սևանն ասենք  երկու տարի էլ մեզ փրկեց, բա հետո՞։ Չէ՞ որ Սևանը մեկ հատ է Հայաստանում, մենք ունենք ջրային պաշարներ, դրանք այսօր մի քանի հոգու են հարստացնում, որոնք հոսանք են արտադրում, փող շինում։ Ջրամբարները գյուղացունն են, որևէ մեկը չպետք է փորձի գյուղացու ջուրը խմել»,-ասաց նա։

Բերբերյանը նշում է, եթե առաջիկայում լուրջ փոփոխություններ չլինեն, ապա ինքն այլ մասնագետների հետ դիմելու է գյուղապետերին, որպեսզի հէկ-երի աշխատանքի դադարեցման մասին ավագանու որոշումներ լինեն։

«Դատախազությունը հայտարարել է՝ 150 հէկ նորմատիվային խախտում է կատարել, այսինքն սահմանվածից շատ են ջուր օգտագործել, բայց որևէ մեկը չի պատժվել։ Անտերություն է, անպատասխանատվություն»,-ասաց Բերբերյանը։

Բնապահպան Կարինե Դանիելյանը մտահոգիչ է համարում իրավիճակը մի քանի առումներով՝
շուկայից անհետացել է հայկական լոլիկը, վտանգի ուղին բռնել է Սևանա լիճը։

«Իհարկե, կլիմայի փոփոխության հարցն էլ կա, տեղումները նվազել են, սեպտեմբեր-հոկտեմբերին գրեթե տեղումներ չեն եղել։ Բայց հիմնական խնդիրը ոռոգման համակարգի՝ ահավոր վիճակում գտնվելն է։ Կորուստներն այնքան մեծ են, համակարգն այնպիսի վիճակում է, որ լուրջ կառավարման մասին խոսելն անիմաստ է»,-ասաց նա։

Բնապահպանին զարմացնում է հատկապես հանգամանքը, որ նախորդ տարիներին վերցված պարտքերի մի զգալի մասն ուղղվել է ոռոգման համակարգի բարելավմանը, ենթակառուցվածքների վերանորոգմանը, կարգի բերմանը, տարբեր ծրագրերի  կողմից էլ եղել են ֆինանսական աջակցություններ, սակայն որևէ էական բարելավում չի եղել։

«Հիմա շատ դժվար է ասել, վերլուծություն անել, թե ինչ կարելի է անել, որովհետև բացարձակ անկառավարելի վիճակ է եղել։ Այս պարագայում, հենց խնդիր է լինում, ձեռքը գցում են Սևանին։ Սա շատ լուրջ խնդիր է, Սևանի՝  այս տարի ծաղկելը պատահականություն չէ։ Խնդիրները կուտակվել են, լիճն անընդհատ օրգանիկ նյութեր է ընդունում, աղտոտվում է, մենք լճի ինքնամաքրման հնարավորությունները պակասեցնում ենք։ Երբ լճից ջուր ենք վերցնում, մենք խախտում ենք էկոհամակարգի մաքրման հնարավորությունները»,-մանրամասնում է մասնագետը։

Կարինե Դանիելյանը հիշեցնում է բնապահպանները, ոլորտով մտահոգ մարդիկ նախորդ տարի պայքարում էին Սևանից լրացուցիչ 100 մլն խմ ջրառի դեմ, սակայն լսող չեղավ։

«Իմ խորին համոզմամբ, շատ լուրջ հարված էր լճին, ու ես գտնում եմ, որ դրա ներդրումն այս տարի լճի ծաղկման գործում շատ մեծ էր»,-ընդգծեց Դանիելյանը։

Նա էլ է համարում, որ մեծաթիվ ՀԷԿ-երի աշխատանքը բարդացնում է իրավիճակը, գետեր կան, որ վերածվել են ջրանցքների (կանալ)։ 

«Բայց այստեղ խնդիրը երկու կողմ ունի։ ՀԷԿ-երի սեփականատերերն ասում են, գումար են ծախսել, թույլտվություն են ստացել, բայց հիմա ցանկանում են իրենց արգելել ջուր վերցնել։ Ես զարմանում եմ, ի՞նչ փորձաքննություն է եղել։ Գիտե՞ք ինչ,  բոլոր խնդիրները կապված են վատ կառավարման հետ։ Խնդրի լուծումը պետք է սկսել կադրերի ընտրությունից, պաշտոններին պետք է նշանակել նվիրված պրոֆեսիոնալների, լսել փորձագետների։ Այդ բոլոր խնդիրները մենք նախկինում բարձրացել ենք, լսող չի եղել, ներքևից վերև ինֆորմացիա չի գնում, կամ էլ գնում է՝ չեն լսում։ Մոտեցումը պետք է փոխվի»,-նշեց «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}