Ֆրանկոֆոն առաջին տիկինները այցելեցին Երվանդ Քոչարի թանգարան
Այսօր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների առաջին տիկիններն այցելեցին Երվանդ Քոչարի թանգարան, որը համարվում է տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման և պրոպագանդման կարևորագույն կենտրոն:
Այսօր առաջին տիկիններին էր միացել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տիկինը՝ Բրիջիթ Մակրոնը, ով ժամանելով ֆրանսիական «բիզու»-ով ողջունեց միային Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ու Բելգիայի վարչապետի կնոջը։
Հյուրերը թանգարանում ծանոթացան Քոչարի տարբեր ժամանակահատվածների աշխատանքներին, որը կարելի է բաժանել նաև որպես վենետիկյան, ֆրանսիական, հայկական։ Ներկայացվեց Քոչարի սիրո պատմությունն ու նրա ամուսնությունը Մելինե Օհանյանի հետ, սակայն Քոչարը վեչադառնում է Հայաստան, իսկ Մելինեն մնում Փարիզում։
Հյուրերին ներկայացվեց Երվանդ Քոչարի ստեղծագործական ժառանգությունը՝ որպես 20-րդ դարի մոդեռն արվեստի ամենահետաքրքիր երևույթներից մեկը։
Հյուրերը այցի վերջում գրառումներ կատարեցին թանգարանի մատյանում։
Նշենք, որ Քոչարը տարածական նկարչության /”Peinture dans l’espace”/ հիմնադիրն է. պլաստիկ - գեղարվեստական նոր արտահայտչաձև, որը ներառում է ժամանակը որպես լրացուցիչ չորրորդ չափ:
Առաջին տիկինները Երվանդ Քոչարի թանգարանից մեկնեցին Գաֆեսճյան թանգարան, այնուհետ պետք է լինեն Ֆրանկոֆոնիայի ավանում։
Նշվեց, որ Քոչարի աշխատանքներից ցուցադրված է նաև Փարիզի Ժորժ Պոմպիդու արվեստի և մշակույթի ազգային կենտրոնում։
Առաջին տիկինները Երվանդ Քոչարի թանգարանից մեկնեցին Գաֆեսճյան թանգարան, այնուհետ պետք է լինեն Ֆրանկոֆոնիայի ավանում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան