Աշխարհում 821 մլն մարդ տառապում է սովից ու հյուծվածությունից
Գերմանական Deutsche Welthungerhilfe կազմակերպության զեկույցի համաձայն՝ աշխարհում սովից ու հյուծվածությունից տառապող մարդկանց թիվը վերջին երեք տարիների ընթացքում աճել է և այժմ հասել է 821 միլիոնի: Այս մասին գրում է dw.com-ը:
Ըստ զեկույցի, որը հրապարակվել է հոկտեմբերի 11-ին, սովից տառապողների մեծ մասն ապրում է աֆրիկյան երկրներում՝ Սահարայից դեպի հարավ:
Մասնավորապես, մի շարք երկրներում երեխաները տառապում են սննդի պակասից: Աշխարհում մոտ 151 միլիոն երեխա վատ սնվելու պատճառով ունի զարգացման խնդիրներ։ 51 միլիոն երեխա էլ տառապում է հյուծվածությունից:
Զեկույցում նշվում է, որ ամենածանր վիճակում Հարավաֆրիկյան Հանրապետությունն է: Փորձագետներն այն «չափազանց ծանր են» գնահատել։ Եվս 51 երկրներում իրավիճակը որպես «լուրջ» կամ «շատ լուրջ» է գնահատվել։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան