Թուրքիան ԱՄՆ-ին ծանուցել է սաուդցի լրագրողի մահվան ապացույցների մասին
Թուրքիան Միացյալ նահանգներին տեղեկացրել է ձայնագրությունների մասին, որոնք հաստատում են Սաուդյան Արաբիայից լրագրող Ջամալ Հաշուքջիի մահվան փաստը։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով The Washington Post-ին։
Թուրքական կողմի տվյալներով, դատելով տեսագրություններից և ձայնագրություններից՝ Հաշուքջին սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատան շենքի մոտակայքում։ Դեպքը տեղի է ունեցել այս ամիս։
«Դուք կարող եք լսել նրա և մի քանի տղամարդու ձայներ, որոնք արաբերեն են խոսում։ Դուք կարող եք լսել, թե ինչպես են նրան տանջել, իսկ հետո սպանել»,- պատմել է աղբյուրներից մեկը։
Ավելի վաղ հողորդվել էր, որ Անկարան և Էր Ռիյադը պայմանավորվել են համատեղ խումբ ստեղծել, որը կքննի սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուքջիի անհետացման հանգամանքները։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան ցանկություն է հայտնել խուզարկություն անցկացնել Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունում
- Սաուդյան Արաբիան թույլ է տվել խուզարկել Ստամբուլում իր հյուպատոսությունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան