Ծանրորդ Կարեն Մարգարյանը օլիմպիական պատանեկան խաղերի չեմպիոն է
Հայաստանի պատվիրակության հաշվին առաջին ոսկե մեդալը գրանցվել է Բուենոս Այրեսում անցկացվող ամառային պատանեկան օլիմպիական խաղերում։ ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են, որ չեմպիոնի պատվին է արժանացել հայաստանցի ծանրորդ, 77 կգ քաշային Կարեն Մարգարյանը։
Նա պոկել է 141կգ ,հրեց 168 կգ, երկամարտի 309 կգ արդյունքով անհասանելի է դարձել բոլոր մրցակիցների համար և նվաճել չեմպիոնի կոչումը։ Կարեն Մարգարյանը 17 տարեկան է, Եվրոպայի պատանիների կրկնակի չեմպիոն է։
Այսօր մրցագորգ կելնի հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը /60կգ/։