Տոնոյանը և Շոյգուն հաստատել են ՀՀ և ՌԴ ՊՆ-ների միջև 2019թ. երկկողմ համագործակցության պլանը
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 12-ին մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նիստի ընթացքում քննարկվել են օրակարգի հարցերը և ստորագրվել 20-ից ավելի որոշումներ` պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև տարաբնույթ համագործակցության ուղղությամբ:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն առանձին հանդիպման ընթացքում հաստատել են նաև ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև 2019թ. երկկողմ համագործակցության պլանը:
ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի ծրագրի շրջանակներում Դավիթ Տոնոյանն առանձին արարողակարգային հանդիպում է ունեցել նաև Ուզբեկստանի պաշտպանության նախարար Աբդուսալոմ Ազիզովի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան