Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ՀՀ ՄԻՊ-ին
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։
ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։ Կողմերն անդրադարձ են կատարել միջազգային մասնագիտացված կառույցներում Արցախի քաղաքացիների շահերի ներկայացմանն ու պաշտպանությանը, և միջազգային իրավապաշտպան հանրությանն Արցախի ներգրավվածությանը։
Մասիս Մայիլյանը նշել է, որ վերջին տարիներին վերը նշված ուղղություններով արդեն իսկ արձանագրվել են որոշակի ձեռքբերումներ և հաստատել երկրի իշխանությունների պատրաստակամությունը՝ համագործակցել միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպայի խորհրդի հետ՝ ուղղված Արցախում ժողովրդավարության հետագա զարգացմանն ու մարդու իրավունքների առաջմղմանը։