
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն այսօր կավարտի աշխատանքը
Այսօր Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր աշխատանքները կավարտի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը։
Գագաթնաժողովի ավարտին կընդունվեն մի շարք փաստաթղթեր, որոնց մեջ է նաև Երևանյան հռչակագիրը։
Նշվում է, որ փաստաթղթերից մեկում անդրադարձ է լինելու նաև Ղարաբաղյան հակամարտությանը։
ՖՄԿ-ն այսօր պետք է ընտրի նաև նոր գլխավոր քարտուղար։ Ամենայն հավանականության նոր գլխավոր քարտուղարը կլինի Ռուանդայի ԱԳ նախարար Լուիզ Մուշիկիվաբոն, ում աջակցում է Ֆրանսիան, Աֆրիկյան միությունը։
Ներկայիս գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, ով կանադացի է, միայնակ է մնացել, նրան չի աջակցում նաև Կանադան։
Նշենք, որ ՖՄԿ-ում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։