Սպիտակ տանը հանդիպել են Դոնալդ Թրամփն ու Քայնե Ուեսթը
Ռեփեր և պրոդյուսեր Քանյե Ուեսթը, ով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցներից է, հանդիպել է նրա հետ Սպիտակ տանը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հանդիպումը հեռարձակել է MSNBC հեռուստաալիքը։
Ուեսթը Թրամփի հետ հանդիպմանը գնացել էր կարմիր գլխարկով, որի վրա գրված է «Ամերիկան նորից հզոր դարձնենք» կարգախոսը։ Նա լրագրողներին պարզաբանել է, որ այդ գլխարկը իրեն ուժ է տալիս։ Ռեփերը պատմել է, որ այդ գլխարկը գրավել է իրեն դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ. «Այդ գլխարկի մեջ կա ինչ-որ բան, երբ ես կրում եմ այն, ինձ զգում եմ Սուպերմեն»։
Ուեսթի հետ հանդիպմանը ներկա է եղել ԱՄՆ նախագահի դուստրը՝ Իվանկա Թրամփը, նաև նրա փեսա և ավագ խորհրդական Ջարեդ Քուշները։ Երաժիշտը Սպիտակ տան ղեկավարի հետ քննարկել է Ամերիկայի արդյունաբերության վերականգնման ընթացքը, բանտային բարեփոխումները և այլ հարցեր։ Ինչ-որ պահի Ուեսթը կանգնել է ու մոտեցել Թրամփին՝ ասելով. «Ես սիրում եմ այս տղային, թողեք գրկեմ նրան»։ Նախագահը որպես պատասխան սեղմել է ռեփերի ձեռքը։
Քանյե Ուեսթը ԱՄՆ ամենահայտնի ռեփ-կատարողներից մեկն է։ Նա արժանացել է «Գրեմմի» 21արձանիկի։
Հարակից հրապարակումներ`
- Քանյե Ուեսթը մտադիր է հանդիպել Թրամփի հետ
- Քանյե Ուեսթն անհետացել է սոցկայքերից
- Ամերիկյան հեռուստաալիքն արգելել է Քանյե Ուեսթին աջակցություն հայտնել Թրամփին
- Քանյե Ուեսթն իրեն համեմատել է Գանդիի հետ
- Քանյե Ուեսթը մտադիր է պայքարել նախագահի պաշտոնի համար
- ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել Քանյե Ուեսթին
- Քանյե Ուեսթին անտաղանդ դիզայներ են անվանել
- Քանյե Ուեսթը գնում է դատարան
- Սպիտակ տունը՝ Քանյե Ուեսթի նախագահ դառնալու մտադրության մասին
- Մոսկովաբնակ երիտասարդը Քանյե Ուեսթին հետապնդել է երևանյան այցի ողջ ընթացքում
- Ebay-ում վաճառում են ջուրը, որտեղ լողացել է Քանյե Ուեսթը
- Քաղաքը ռեփ է լսում. Քանյե Ուեսթի անվճար համերգը Կարապի լճում (տեսանյութ)