Ռուանդայի ԱԳ նախարար Լուիզ Մուշիկիվաբոն դարձավ ՖՄԿ գլխավոր քարտուղար
Ռուանդայի ԱԳ նախարար Լուիզ Մուշիկիվաբոն դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար՝ այս պաշտոնում փոխարինելով Միկաել Ժանին։
Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ աջակցում է Մուշիկիվաբոյի թեկնածությանը, ինչը զարմանք է առաջացրել, քանի որ 1994թ.-ին Ռուանդայի ցեղասպանությունից հետո երկու երկրների միջև հարաբերությունները բավական լարված էին: Նրան էր աջակցում նաև Աֆրիկյան միությունը:
Միկաել Ժանին աջակցում էր Կանադան, սակայն, կարծես թե, հրաժարվել է նրա թեկնածությունը պաշտպանելուց:
Միկաել Ժանը գլխավոր քարտուղար էր 2014թ.-ից։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն այսօր կավարտի աշխատանքը
- Պայքար՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան