Նիկոլ Փաշինյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Էդվարդ Նալբանդյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով հայտարարել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովն ավարտվել է։ Նա մասնավորապես ասել է.
«Սիրելի հայրենակիցներ, հենց նոր ավարտվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը։ Պետք է արձանագրել, որ գագաթաժողովի արդյունքները մեր երկրի համար դրական են, և միանշանակ կարող ենք ասել, որ այս իրադարձության արդյունքում, որը մեր անկախությունից ի վեր ամենախոշոր միջազգային իրադարձությունն էր մեր երկրում, միանշանակ ծառայեց մեր երկրի միջազգային հեղինակության բարձրացմանը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամրապնդմանը և հեղինակության բարձրացմանը։
Իրականում ես սրա համար չեմ եթեր մտել։ Ես ուղղակի ցանկացա արձանագրել, որ գագաթաժողովն անցավ շատ բարձր մակարդակով։ Եվ ուղղակի ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր ներգրաված են եղել կազմակերպչական աշխատանքներում՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, շնորհակալությունս հայտնեմ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանին, ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանին, ինչպես նաև պետական արարողակարգի ծառայության ղեկավար Լևոն Մինասյանին և նրա ամբողջ թիմին, արտաքին գործերի նախարարի խորհրդական Վահագն Աթաբեկյանին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում մեր երկրի դեսպան, ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանին»,- ասել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով, Ֆրանկոֆոնիան Հայաստանում կազմակերպելու մասին որոշումը կայացվել էր դեռ 2016-ին՝ Մադագասկարի մայրաքաղաքում տեղի ունեցած գագաթաժողովի ընթացքում։
«Գագաթաժողովը Հայաստանում անցկացնելու գործում շատ մեծ է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի դերակատարությունը։ Ես ուզում եմ պարոն Նալբանդյանին հատուկ շնորհակալություն հայտնել այդ ջանքերի համար», – ասել է Ն.Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի պետնախարար․ Հայաստանը լավագույնս հյուրընկալեց բոլոր հյուրերին
- ՀՀ ԱԳ նախարար․ Մեծ հպարտություն էր լինել այսչափ կարևոր միջոցառման բեմահարթակ
- Ավարտվեցին ՖՄԿ 17-րդ գագաթաժողովի աշխատանքները
- Արտգործնախարարներ. Երևանյան գագաթաժողովի արդյունքերը կնպաստեն Ֆրանկոֆոնիայի հռչակած արժեքներին
- Շնորհակալություն Հայաստանին՝ այս արտառոց ընդունելության համար. Բրիջիտ Մակրոն
- Ռուանդայի ԱԳ նախարար Լուիզ Մուշիկիվաբոն դարձավ ՖՄԿ գլխավոր քարտուղար
- Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն այսօր կավարտի աշխատանքը
- Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը Մադագասկարից փոխանցվել է Հայաստանին
- Արմեն Սարգսյանը զրուցել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի մասնակից պետությունների ղեկավարների հետ
- Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բոլոր պատվիրակությունները ժամանեցին
- Պայքար՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան