
Շնորհակալություն Հայաստանին՝ այս արտառոց ընդունելության համար. Բրիջիտ Մակրոն
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների առաջին տիկնայք՝ ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ, շրջում են երևանյան թանգարաններում:
«Գաֆէսճեան թանգարանից» դուրս գալուց հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը` Բրիջիտ Մակրոնը զրուցեց լրագրողների հետ:
«Շնորհակալություն Հայաստանին՝ այս արտառոց ընդունելության համար: Շատ բան ավելի լավ հասկացանք՝ լինելով այստեղ և այլևս ցանկություն չունենք հեռանալու: Սա արտառոց ընդունելություն է, որի մասին երկար կհիշենք ու կրկին կայցելենք», - ասաց Բրիջիտ Մակրոնը: