Թուրքիայում ազատ է արձակել ամերիկացի հոգևորական Բրանսոնը
Թուրքական դատարանը տնային կալանքից ազատ է արձակել ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Reauters-ին։
Գործակալության տվյալներով, դատարանը Բրանսոնին դատապարտել է երեք տարվա ազատազրկման և ազատ արձակել՝ հաշվի առնելով արդեն իսկ անցկացրած պատժի ժամկետը։
Ինչպես նշվում է, հանվել է նաև Բրանսոնի՝ Թուրքիայի տարածքը լքելու արգելքը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ը և Թուրքիան հոգևորականին ազատ արձակելու գաղտնի գործարք են կնքել։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում գտնվող ամերիկացի հոգևորականը հնարավոր է ազատ արձակվի հոկտեմբերի 12-ին
- Թուրքիան անընդունելի է համարել ամերիկացի հոգևորականին ազատ արձակելու պահանջը
- Թուրքական դատարանը հրաժարվել է ազատ արձակել ամերիկացի հոգևորական Բրանսոնին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան