ԱՄՆ-ը Թուրքիայի հետ գաղտնի գործարք է կնքել
Ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը, ով պետական հեղաշրջման կազմակերպմանը մասնակցություն ունենալու կասկածանքով Թուրքիայում անազատության մեջ է գտնվում, Վաշինգտոնի և Անկարայի չբարձրաձայնված համաձայնագրով մոտ ժամանակներս ազատ կարձակվի։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով NBC News-ին։
Պայմանավորվածության համաձայն՝ Բրանսոնին ազատ կարձակեն հոկտեմբերի 12-ին կայանալիք լսումից հետո։ Նիստի ընթացքում առաջադրված մեղադրանքը կհանվի։ Գործարքի բոլոր դետալներն անհայտ են, սակայն ԱՄՆ-ը խոստանում է պակասեցնել Թուրքիայի վրա տնտեսական ճնշումները։
Միաժամանակ, Վաշինգտոնը վստահ չէ, որ Անկարան կկատարի պայմանավորվածությունը, նշել է աղբյուրներից մեկը։ Կասկածը կապված է այն բանի հետ, որ մի քանի ամիս առաջ հոգևորականին պետք է արդեն իսկ ազատ արձակած լինեին, սակայն այդպես էլ ազատ չէին արձակել։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում գտնվող ամերիկացի հոգևորականը հնարավոր է ազատ արձակվի հոկտեմբերի 12-ին
- Թուրքիան անընդունելի է համարել ամերիկացի հոգևորականին ազատ արձակելու պահանջը
- Թուրքական դատարանը հրաժարվել է ազատ արձակել ամերիկացի հոգևորական Բրանսոնին
- ԱՄՆ-ն Թուրքիային հորդորում է ազատ արձակել կալանավորված ամերիկացի հոգևորականին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան