Բենքսիի կտրտված նկարի գնորդը չի հրաժարվի գործարքից
Անանուն գնորդը, ով Sotheby's աճուրդում ձեռք էր բերել բրիտանացի հայտնի նկարիչ Բենքսիի «Կարմիր փուչիկով աղջիկը» (Girl With Red Balloon) կտավը, չի հրաժարվի գործարքից։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են աճուրդային տնից։
Հիշեցնենք, որ Բենքսիի կտավը 1 042 000 եվրո վաճառվելուց անմիջապես հետո շրջանակի տակ թաքնված հատուկ մեխանիզմն աշխատել է ու կտրատել նկարը։
Sotheby's-ի ներկայացուցիչը պատմել է, որ Բենքսիի կտավի գնորդուհին եվրոպացի հայտնի կոլեկցիոներ է։
«Երբ անցած շաբաթ աճուրդի ժամանակ հարվածեց փայտիկը և նկարը կտրտվեց, սկզբում ես շոկի մեջ էի, բայց կամաց-կամաց սկսեցի հասկանալ, որ այժմ իմ հավաքածուում կլինի արվեստի պատմության մի մաս»,- ասել է նկարի սեփականատերը։
The Wall Street Journal թերթը նշել է, որ այժմ նկարն այլ անուն ունի՝ «Սեր՝ աղբամանում»։
Հարակից հրապարակումներ`
- Բենքսին ցույց է տվել, թե ինչպես է պատրաստվել կտավի ինքնաոչնչացմանը
- Բենքսիի կտավն աճուրդում վաճառվելուց անմիջապես հետո «ինքնաոչնչացվել» է
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան