Զինծառայող Հարոյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել կապիտանին
Շարքային Գևորգ Հարոյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ծառայակիցների կողմից Գ.Հարոյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի վերաբերյալ:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 4-րդ մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական
օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է
կիրառվել զորամասի հրամանատարության հսկողության հանձնելը։
«Իշխանության անգործություն ցուցաբերելու, ինչպես նաև զինվորական ծառայության
պարտականությունները կատարելու կապակցությամբ ժամկետային զինծառայող, շարքային
Գ.Հարոյանին վիրավորանք հասցնելու դեպքերի առթիվ վաշտի հրամանատար կապիտանին
մեղադրանք է առաջադրվել`ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ
քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով։ Կապիտանի նկատմամբ որպես խափանման
միջոց է ընտրվել կալանավորումը»,-հայտնում են կոմիտեից։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
- Զինծառայողին վիրավորանք հասցնելու կասկածանքով ձերբակալվել է վաշտի հրամանատարը
- Սոնա Տռուզյան. Զինծառայողի մահվան փաստով գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով
- Արցախում հրազենային վիրավորումից զինծառայող է մահացել