ՀՀ ԱԳ նախարար․ Մեծ հպարտություն էր լինել այսչափ կարևոր միջոցառման բեմահարթակ
Հոկտեմբերի 11-12-ին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովն ամփոփվեց մամուլի ասուլիսով, որին մասնակցում էին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը , ֆրանսիայի պետնախարար Ժան Բապտիստ Լեմուանը, ՖՄԿ նորընտիր գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն, ՖՄԿ ադմինիստրատորը և Թունիսի ԱԳ նախարարը՝ որպես հաջորդ գագաթնաժողովը հյուրընկալող երկրի ԱԳ նախարար, որը պետք է տեղի ունենա 2020թ․-ին։
«Հայ ժողովուրդը մեծ հպարտություն է զգում այդչափ կարևոր միջոցառման բեմահարթակ լինելու ու դրա մեծ հաջողությունը տոնելու համար։ Հայ ժողովուրդը հավատարիմ իր հյուրընկալության ավանդույթներին ընդունեց 5 մայրցամաքներից հյուրերին»,-ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով նաև այն տխրության մասին, որ համակեց մեզ Ազնավուրի մահվան կապակցությամբ։
ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ մեր հիշողության մեջ կմնան այն ամենը, որ Ֆրանկոֆոնիայի ավանի շնորհիվ Երևանը դարձավ մշակութային բազմազանության կենտրոն։
Խոսելով ընդունված փասաթղթերի մասին՝ ԱԳ նախարարը նշեց Երևանյան հռչակագիրը, որը ուղենիշ է լինելու նաև առաջիկայում ՖՄԿ աշխատանքների համար։ Զոհրաբ Մնացականյանը խոսքերով, որպես Ֆրանկոֆոնիայում նախագահող երկիր Հայաստանը նախագահության ընթացքում կիրականացնի մի շարք նախաձեռնություններ նաև այլ կազմակերպությունների հետ, ինչպիսն է նաև ԵԽ-ն։
ԱԳ նախարարը նաև շնորհավորեց Լուիզ Մուշիկիվաբոյին ընտրության կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց Միկաել Ժանին՝ արված աշխատանքի համար ։
Հարակից հրապարակումներ`
- Ավարտվեցին ՖՄԿ 17-րդ գագաթաժողովի աշխատանքները
- Արտգործնախարարներ. Երևանյան գագաթաժողովի արդյունքերը կնպաստեն Ֆրանկոֆոնիայի հռչակած արժեքներին
- Ռուանդայի ԱԳ նախարար Լուիզ Մուշիկիվաբոն դարձավ ՖՄԿ գլխավոր քարտուղար
- Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն այսօր կավարտի աշխատանքը
- Ֆրանկոֆոն առաջին տիկինները այցելեցին Երվանդ Քոչարի թանգարան
- Վարչապետի անունից՝ ի պատիվ ՖՄԿ գագաթնաժողովի մասնակիցների, տրվել է պետական ընթրիք
- Երեք երկրներ ՖՄԿ ասոցացված անդամի կարգավիճակ ստացան
- Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը Մադագասկարից փոխանցվել է Հայաստանին
- Արմեն Սարգսյանը զրուցել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի մասնակից պետությունների ղեկավարների հետ
- Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բոլոր պատվիրակությունները ժամանեցին
- Պայքար՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի համար
- ԱԺ նախագահ. Հայաստանն ու Ազգային ժողովը կարևոր դեր են ստանձնել Ֆրանկոֆոն արժեքների տարածման գործում
- Ֆրանկոֆոնիային նվիրված գեղաթերթիկի մարում՝ ԱԳ նախարարի ու ՖՄԿ գլխավոր քարտուղարի մասնակցությամբ
- ՖՄԿ-ում ՀՀ դեսպան․ Հայաստանը կարևորում է երիտասարդների ներգրավվածությունը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի աշխատանքներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան