Սքարլեթ Յոհանսոնը աշխատավարձով հասել է Marvel-ում նկարահանվող տղամարդ-դերասաններին
Սքարլեթ Յոհանսոնը կստանա 15 միլիոն դոլար «Սև այրու» մասին ֆիլմում նկարահանելու համար։ kulturomania.ru –ի հաղորդմամբ, այդպիսով դերասանուհու աշխատավարձը հավասարվել է Marvel կինոկոմիքսներում նկարահանվող տղամարդ-դերասանների ամենաբարձր աշխատավարձերին։
Նման աշխատավարձով նախկինում կարող էր հպարտանալ միայն Քրիս Էվանսը և Քրիս Հեմսվորտը։ Հայտնի է, որ Երկաթե մարդու դերի համար ամենաբարձր աշխատավարձը ստանում է Ռոբերտ Դաունի կրտսերը։
Համեմատության համար նշվում է, որ Չեդվիկ Բոուզմանը «Սև հովազ» ֆիլմում նկարահանվելու համար ստացել է երկու միլիոն դոլար, Բրի Լարսոնը «Կապիտան Մարվել»-ում՝ 5 միլիոն դոլար։
«Սև այրին» ֆիլմը նկարահանում է Քեյթ Շորտլանդը։ Նկարահանումների սկիզբը նախատեսված է 2019 թվականի կեսերին։ Պրեմիերայի օրը դեռ հայտնի չէ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան