Հրազդանի երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոնն այսուհետ կկրի ապրիլյանի հերոս Վահե Զաքարյանի անունը
Հոկտեմբերի 12-ին ապրիլյան պատերազմի ժամանակ Ջրականում (Ջաբրայիլ) զոհված զինծառայող, տանկիստ Վահե Զաքարյանը կդառնար 23 տարեկան: Տանկիստ Վահեն զոհվել է ապրիլի 2-ին մարտի դաշտում, նրա հետ նույն տանկում եղել են Հայկ Գրիգորյանը և Նորայր Գասպարյանը:
Ապրիլի 2-ին հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով` տանկի անձնակազմը մի քանի անգամ զորաշարժ է կատարել ու խոցել գրոհող թշնամուն` պատճառելով նրան կենդանի ուժի զգալի կորուստներ: Տանկի անձնակազմը զոհվել է մարտի դաշտում՝ թշնամու կողմից արձակված անօդաչու թռչող սարքի հարվածից:
Նշենք, որ Վահեն ու Նորայրը մտերիմ ընկերներ են եղել, միասին կռվել են հակառակորդի դեմ ու միասին էլ զոհվել են: Նրանց տունդարձին մնացել էր երկու ամիս:
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում այսօր տեղի ունեցան մի շարք միջոցառումներ՝ նվիրված հերոսի հիշատակին: Այսուհետ Հրազդանի երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոնը կկրի Վահե Զաքարյանի անունը: Անվանակոչված կենտրոնի անվանատախտակը բացելու պատիվը վերապահվեց Վահե Զաքարյանի հորը՝ Սամվել Զաքարյանին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան