Ֆրանսիայի պետնախարար․ Հայաստանը լավագույնս հյուրընկալեց բոլոր հյուրերին
«Շատ կարևոր պահեր ենք ապրել այստեղ, այն շատ կարևոր էր իհարկե Հայաստանի համար, որը նաև տոնում էր Երևանի 2800 ամյակն ու, կարող եմ ասել, լավագույնս հյուընկալեց բոլոր հյուրերին»,-այս մասին այսօր Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի աշխատանքների փակման մամուլի ասուլիսում ասաց Ֆրանսիայի պետնախարար Ժան Բապտիստ Լեմուանը։
Ֆրանսիայի պետնախարարը կարևորեց նաև, որ 2020թ․-ին Թունիսում կայանալիք գագաթնաժողովը, որի ժամանակ նշվելու է նաև կազմակերպության հիմնադրման կես դարը։
«Սա գեղեցիկ տոն է, որը կտոնենք Թունիսում, որը կազմակեպության հիմնադիր անդամ է։ Ֆրանկոֆոնիան դրական ուժ է գլոբալացման մեջ, այն նաև կշիռ ունեցող կազմակերպություն է, որը կարող է ունենալ ու լուծումներ տալ միջազգային հացերի։ Այն, որ դիտորդ անդամներ դարձան Իռլանդիան, Գամբիան, Մալթան, վկայում է, որ Ֆրանկոֆոնիան տարածվում է ոչ միայն ֆրանսերենի գերակայություն ունեցող երկրներում»,-ասաց պետնախարարը։
Ասուլիսին ներկա Թունիսի ԱԳ նախարարը՝ որպես Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթաժողովն հյուրընկալող երկիր, շնորհակալություն հայտնեց այն արտակարգ ջանքերի համար, որով Հայաստանը հյուրընկալեց իրենց ու կրկին հրապարակայնորեն շնորհավորեց Մուշիկիվաբոյին ու մեծ հաջողություններ հայտնեց նոր առաքելության մեջ։
«Թունիսը պատրաստ է հյուրընկալել իր եղբայրներին ու բարեկամներին, ՖՄԿ անդամներին, արդեն սկսել ենք նախապատրաստական աշխատանքները։ Թունիսում գագաթնաժողովի ժամանակ նշվելու է կազմակերպության 50 ամյակը, որը կարտացոլի կազմակերպության հասունությունը։ Կանենք ամեն ինչ, որ Թունիսի գագաթնաժողովը հաջողությամբ պսակվի»,-ասաց Թունիսի ԱԳ նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳ նախարար․ Մեծ հպարտություն էր լինել այսչափ կարևոր միջոցառման բեմահարթակ
- Ավարտվեցին ՖՄԿ 17-րդ գագաթաժողովի աշխատանքները
- Արտգործնախարարներ. Երևանյան գագաթաժողովի արդյունքերը կնպաստեն Ֆրանկոֆոնիայի հռչակած արժեքներին
- Ռուանդայի ԱԳ նախարար Լուիզ Մուշիկիվաբոն դարձավ ՖՄԿ գլխավոր քարտուղար
- Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն այսօր կավարտի աշխատանքը
- Ֆրանկոֆոն առաջին տիկինները այցելեցին Երվանդ Քոչարի թանգարան
- Վարչապետի անունից՝ ի պատիվ ՖՄԿ գագաթնաժողովի մասնակիցների, տրվել է պետական ընթրիք
- Երեք երկրներ ՖՄԿ ասոցացված անդամի կարգավիճակ ստացան
- Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը Մադագասկարից փոխանցվել է Հայաստանին
- Արմեն Սարգսյանը զրուցել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի մասնակից պետությունների ղեկավարների հետ
- Ֆրանկոֆոնիային նվիրված գեղաթերթիկի մարում՝ ԱԳ նախարարի ու ՖՄԿ գլխավոր քարտուղարի մասնակցությամբ
- ՖՄԿ-ում ՀՀ դեսպան․ Հայաստանը կարևորում է երիտասարդների ներգրավվածությունը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի աշխատանքներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան